Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար ստեղծում է հեռահար սպասարկման նոր հնարավորություններ

29.04.2019, 17:40
Հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է կատարելագործել իր հեռահար ծառայությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար ստեղծում է հեռահար սպասարկման նոր հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է կատարելագործել իր հեռահար ծառայությունները:

Մասնավորապես, ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, այս անգամ Բանկը բարելավել է թե Բանկի մասնաճյուղերում և թե մասնաճյուղերից դուրս՝ Երևան քաղաքում և մարզերում տեղակայված TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով բանկային գործարքների սպասարկման պայմանները:

Եթե նախկինում հաճախորդները TellCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով կարող էին կատարել իրենց վարկերի հերթական մարումները միայն մարման գրաֆիկի համաձայն, իսկ վաղաժամ մարումներ կատարելու համար անհրաժեշտություն էր առաջանում այցելել Բանկ, ապա այսուհետ հաճախորդները կկարողանան մարել TellCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով նաև իրենց վարկերը գրաֆիկից շուտ, վաղաժամկետ, և հետևաբար հետագայում վճարել ավելի քիչ տոկոսներ վարկի համար:

TellCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով վարկի մարումներ կատարելու համար անհրաժեշտ է պարզապես իմանալ վարկային կոդը կամ վարկային պայմանագրի համարը:

«Գնահատելով հաճախորդների սպասարկման հարմարավետությունը 24/7 ռեժիմով ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում բանկային գործարքներ (վարկերի մարում, բանկային/քարտային հաշիվների և ավանդների համալրում) կատարել ոչ միայն 100 վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, այլ նաև ՀՀ տարածքում գործող շուրջ 4000 TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով»,– նշվում է հաղորդման մեջ։

 «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-