Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել Ռուսաստանի մոլոկանների համայնքին

26.06.2019, 11:51
ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել Ռուսաստանի մոլոկանների համայնքին և նպաստել իր ենթակառուցվածքի, կրթության, մշակույթի զարգացմանը ու կենսամակարդակի բարձրացմանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել Ռուսաստանի մոլոկանների համայնքին

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել Ռուսաստանի մոլոկանների համայնքին և նպաստել իր ենթակառուցվածքի, կրթության, մշակույթի զարգացմանը ու կենսամակարդակի բարձրացմանը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր Դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը հանդիպել են ռուս–մոլոկանների հետ։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հանդիպումը տեղի է ունեցել Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում` ռուսական մոլոկանների բնակության վայրում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետ Ա.Ս. Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավոր Ա.Ի.Սանդիկովը, ՀՀ-ում Ռուսաստանի առևտրի ներկայացուցիչ Ա.Վ.Բաբկոն, ինչպես նաև Հայաստանում ռուսական գործարարների «Հերմես» ակումբի անդամները։

Հայաստանում ռուս-մոլոկանները ապրում են մոտ մեկ ու կես դար, սակայն նրանք չեն կորցրել իրենց օրենքներն ու ավանդույթները: Ֆիոլետովո գյուղի ավագը՝ Ա.Ի.Նովիկովը, հյուրերին ներակայացրել է մոլոկանների համայնքի կյանքը, պատմությունն ու սովորույթները: Հանդիպում է տեղի ունեցել նաև գյուղական դպրոցում աշակերտների հետ, որտեղ Իվան Տելեգինը լավագույն շրջանավարտներին առաջարկեց պրակտիկա անցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–