Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa–ն ընկերությունը հնարավորություն են ընձեռում օգտվել օդանավակայանների VIP գոտիներից

06.08.2019, 10:37
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր բոլոր Visa Infinite և Visa Platinum քարտապաններին օգտվել Lounge Key ծառայությունից և վայելել աշխարհի 100 երկրների 300 քաղաքների 550 օդանավակայանների VIP գոտիները:
 ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa–ն ընկերությունը հնարավորություն են ընձեռում օգտվել օդանավակայանների VIP գոտիներից

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր բոլոր Visa Infinite և Visa Platinum քարտապաններին օգտվել Lounge Key ծառայությունից և վայելել աշխարհի 100 երկրների 300 քաղաքների 550 օդանավակայանների VIP գոտիները: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Lounge Key ծառայությունը նախատեսված է Visa Infinite և Visa Platinum այն քարտապանների համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում և շատ ժամանակ անցկացնում օդանավակայաններում: Եթե չվերթը չեղարկվել է կամ հետաձգվել, թռիչքների միջև գոյացել է երկար ժամանակահատված կամ պարզապես չվերթից առաջ կա ցանկություն հանգստանալու լռության մեջ, ապա Lounge Key ծառայությունը հենց Ձեզ համար է:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Պրեմիում քարտապանները կարող են օգտվել VIP գոտու ծառայություններից անվճար՝

·         Visa Infinite քարտերով տարեկան 6 անգամ

·         Visa Platinum քարտերով տարեկան 2 անգամ

 

Lounge Key ծառայությունը հաճախորդին թույլ է տալիս`

·         կազմակերպել հանդիպումներ գործընկերների հետ, եթե չվերթը չեղարկվել է կամ հետաձգվել,

·         աշխատել համակարգչով՝ ինտերնետային ցանց ազատ մուտք գործելու հնարավորությամբ, հարմարավետ աթոռներով և սեղաններով, հագեցած առանձին աշխատանքային գոտիներում,

·         ցնցուղ ընդունել` աշխատակցից ստանալով լոգանքի պարագաներ,

·         ճաշել բիզնես-սրահում՝ հաճելի և հարմարավետ մթնոլորտում, առանց ռեստորան այցելելու:

 

VIP գոտում գտնվելու համար բավական է VIP գոտու աշխատակցին ներկայացնել

Visa Infinite / Visa Platinum քարտը:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում և 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–