Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՎՏԲ–Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը

23.08.2019, 15:16
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ–Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն ու գործընկերները հնարավորություն կունենան օգտվել վարկավորման նոր պարզեցված գործընթացից` ուղարկելով Բանկի գլխամասային գրասենյակ միայն հաճախորդի ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով:

Վարկի ձևակերպման և տրամադրման ամբողջ գործընթացն իրականացվում է Բանկի պատասխանատու աշխատակցի կողմից՝ հաշված րոպեների ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է ավելի քան 700 խանութների և առևտային կետերի հետ, որոնց 15% արդեն օգտագործում են այս հնարավորությունը:

Այսպիսով, տվյալների մուտքագրման և մշակմանն ուղղված ժամանակը մի քանի անգամ կրճատվում է:

ՀՀ բանկային շուկայում այս ձևաչափը նորույթ է և վարկավորման գործընթացում հանդիսանում է վարկերի ձևակերպման յուրօրինակ ձևաչափ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում և պարբերաբար բարելավում է իր գործընթացները, որոնք ապահովում են վարկային պորտֆելի շարունակական աճ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–