Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՎԶԵԲ–ն ու ԵՄ–ն պատրաստ են ընդլայնել համագործակցությունը Երևանի հետ

31.01.2013, 10:09
Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան Հրիսթայի,  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը:
ՎԶԵԲ–ն ու ԵՄ–ն պատրաստ են ընդլայնել համագործակցությունը Երևանի հետ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան Հրիսթայի,  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար և բարձր գնահատելով Երևանի մետրոպոլիտենում այժմ ընթացող համատեղ ծրագրի արդյունավետությունը՝ քաղաքապետ  Տարոն Մարգարյանը առաջարկել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագրի շրջանակում քննարկել նաև մետրոյի ընդլայնման հնարավորությունները:


Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն իրենց հերթին, գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքներից, վստահեցրել են, որ պատրաստակամ են համագործակցության ընդլայնմանը:

Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը ևս իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցություն ունենալ հեռանկարային այս ծրագրի քննարկմանը:
Կողմերը պայմանավորվել են իրականացնել մետրոյի ընդլայնման իրագործելիության ուսումնասիրություն:-0-