Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Wizz Air–ը չվերթեր կիրականացնի Միլան–Երևան Միլան երթուղով

15.09.2022, 14:32
Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Միլան-Երևան-Միլան երթուղով
Wizz Air–ը չվերթեր կիրականացնի Միլան–Երևան Միլան երթուղով
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Միլան-Երևան-Միլան երթուղով։

Այս մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Wizz Air ավիաընկերությունը 2023 թ. հունվարի 10-ից մեկնարկելու է Միլան-Երևան-Միլան երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–