Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանի դատախազը նկատողություն է ստացել. գլխավոր դատախազություն

29.11.2012, 20:54
Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանի նկատմամբ նշանակվել է «նկատողություն», հայտնում է Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Երևանի դատախազը նկատողություն է ստացել. գլխավոր դատախազություն
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանի նկատմամբ նշանակվել է «նկատողություն», հայտնում է Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Կարգապահական տույժը դրվել է  ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «դատախազի մասնագիտական վարքագծի կանոնների պահանջները խախտելու համար»:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նկատողություն է հայտարարվել նաև Գրիշա Միքայելյանին՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ աշխատելու ժամանակահատվածում դատախազին վերապահված ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործի նախաքննության նկատմամբ թերի և մակերեսային դատավարական ղեկավարում իրականացնելու համար Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Է.Հովսեփյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը դադարեցվել է, քանի որ վերջինս ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմում և ազատվել է աշխատանքից։ -0-