Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը խիստ նկատողություն է ստացել անօրինական կրպակների տեղադրման համար

03.04.2013, 10:55
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավարությունը խիստ նկատողություն է ստացել «Երիտասարդական» մետրոյի գետնանցումում անօրինական կերպով տեղադրված կրպակների համար` առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։
Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը խիստ նկատողություն է ստացել անօրինական կրպակների տեղադրման համար
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավարությունը խիստ նկատողություն է ստացել «Երիտասարդական» մետրոյի գետնանցումում անօրինական կերպով տեղադրված կրպակների համար` առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։

Հաղորդագրության համաձայն` շուրջ 60 մետր երկարությամբ տարածքով տեղադրված կրպակներն անհարմարավետություն են ստեղծել ուղևորների տեղափոխման համար։

Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում աշխատանքներ է իրականացնում «Երիտասարդական» մետրոյին կից Աբովյան–Իսահակյան կենտրոնական փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի վերանորոգման և բարելավման ուղղությամբ, որտեղ ապամոնտաժվել են խանութներն ու կրպակները։ –0–