Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
10.09.2013,
13:23
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում անցկացվող Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Ճանապարհային Ոստիկանության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում անցկացվող Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Ճանապարհային Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես կդադարեցվի հետևյալ փողոցների երթևեկությունը. Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից մինչև Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի փողոց տանող հատվածը:
«Պատճառված անհանգստության համար Ճանապարհային Ոստիկանությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստան–Դանիա խաղը կկայանա տեղական ժամանակով 20։00–ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։
Յոթ փուլից հետո ընտրական B խմբում 17 միավորով առաջատարը Իտալիայի հավաքականն է։ Տասը միավորով երկրորդ տեղում բուլղարացիներն են։ Մեկ միավոր պակաս են վաստակել Չեխիան, Հայաստանն ու Դանիան։ Երեք միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Մալթայի հավաքականը։–0–