Рейтинг@Mail.ru
USD
385.62
EUR
447.28
RUB
4.9287
GEL
141.59
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

10.09.2013, 13:23
Ֆուտբոլի  աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում անցկացվող Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Ճանապարհային Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում անցկացվող Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Ճանապարհային Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես կդադարեցվի հետևյալ փողոցների երթևեկությունը. Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից  դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից մինչև Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի փողոց տանող հատվածը:

«Պատճառված անհանգստության համար Ճանապարհային Ոստիկանությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստան–Դանիա խաղը կկայանա տեղական ժամանակով 20։00–ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։

Յոթ փուլից հետո ընտրական B խմբում 17 միավորով առաջատարը Իտալիայի հավաքականն է։ Տասը միավորով երկրորդ տեղում բուլղարացիներն են։ Մեկ միավոր պակաս են վաստակել Չեխիան, Հայաստանն ու Դանիան։ Երեք միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Մալթայի հավաքականը։–0–