Երևանի պետական կրկեսը հյուրախաղեր կունենա Լոռու մարզում
15.08.2013,
13:42
Երևանի պետական կրկեսը բարեգործական հյուրախաղեր կունենա ՀՀ Լոռու մարզում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի պետական կրկեսը բարեգործական հյուրախաղեր կունենա ՀՀ Լոռու մարզում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը։
«Հյուրախաղերի ընթացքում, որոնք կսկսվեն հինգ օրից և կտևեն մեկ շաբաթ, մենք ելույթ կունենանք զորամասերում, ինչպես նաև մարզի գյուղերի բնակիչների համար»,– ասաց նա։
Պետրոսյանը հայտնեց, որ հյուրախաղերի ծրագրում նախատեսված է բազմաժանր ծրագիր, այդ թվում` կլոունադա, լարախաղացություն և մարմնամարզություն։
Նա հիշեցրեց նաև, որ հունիս–հուլիսին խումբը շրջայց է կատարել Հայաստանի Տավուշի մարզի և Լեռնային Ղարաբաղի զորամասերով։
Կրկեսի շենքը, որ կառուցվում է իր հին տեղում, ծրագրված է շահագործման հանձնել մինչև 2014թ.–ի ավարտը։ Կրկեսի նոր շենքի վերջնական նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, արդեն հաստատվել է։
Կրկեսի նոր շենքի արտաքին մի շարք մանրամասներ հին շինությունն են հիշեցնելու։ Սակայն նոր շենքը համապատասխանելու է այդ կարգի կառույցների համար եղած արդի միջազգային չափանիշներին և նախկին 1560 ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ է ունենալու։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։
Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել այն բանից հետո, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։-0-