Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատունը վերազինվել է նոր տեխնիկական սարքավորմամբ
18.07.2012,
10:29
«Զվարթնոց» օդանավակայանի մաքսատունը նոր տեխնիկական սարքավորում է ներմուծել, այդ թվում՝ ուղևորային համալիրում ուղեբեռի ստացման համար նախատեսված ևս 2 ժապավենների համալրմամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատունը նոր տեխնիկական սարքավորում է ներմուծել, այդ թվում՝ ուղևորային համալիրում ուղեբեռի ստացման համար նախատեսված ևս 2 ժապավենների համալրմամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Տեխնիկական վերազինման արդյունքում այժմ ավելի քան 50 տոկոսով արագացվել է ուղևորների սպասարկման գործընթացը, իսկ շնորհիվ ավելացած ժապավենների այժմ մաքսավորները միանգամից 6 կետից են հետևում գործընթացին, ընդ որում, ուղևորից աննկատ` տեղադրված հատուկ տեխնիկայի` «Ռապիսկան» տեսակի զննող ներսադիտակների և սարքավորումների միջոցով»,- ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը։
Հաղորդագրության համաձայն` վերջերս ձեռք են բերվել ևս 7 համակարգիչներ, ընդլայնվել են «կանաչ», «կարմիր» ուղիները:
Բացի այդ, ըստ Սաֆարյանի՝ մաքսատանը նաև բանկային մասնաճյուղ է բացվել, ինչը հնարավորություն է տալիս սահմանված չափը գերազանցող ուղեբեռի դեպքում, ի տարբերություն նախկին կարգի, ձևակերպումները նույն պահին իրականացնել` առանց մաքսատնից դուրս գալու։
Այստեղ ևս նորագույն այդ տեխնիկայի կիրառմամբ ավելի են հեշտացվում բեռների ընդունումը, մշակումն ու պահպանումը: Ի դեպ, փչացող ապրանքը քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են ի պահ հանձնել ժամանակակից սառնարանում:
Բեռնահամալիրում նաև շուրջօրյա հերթապահություն է սահմանված բոլոր ծառայությունների կողմից: -0-