Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը 8 ամսում նվազել է 3,5%–ով` կազմելով 1 070 805 ուղևոր

23.09.2013, 16:07
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը 2013թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3,5 տոկոսով` կազմելով 1 070 805 ուղևոր, ասվում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության կայքում։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը 8 ամսում նվազել է 3,5%–ով` կազմելով 1 070 805 ուղևոր
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը 2013թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3,5 տոկոսով` կազմելով 1 070 805 ուղևոր, ասվում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության կայքում։

Միաժամանակ օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքն աճել է 22,6 տոկոսով։

Հայաստանից մեկնած ուղևորների թիվը 8 ամսում կազմել է շուրջ 552625 մարդ`2012թ.–ի նույն ժամանակահատվածի 581218–ի դիմաց։ Միաժամանակ Հայաստան ժամանած ուղևորների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 518180` 529386–ի դիմաց։

Հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոց» օդավանակայանի միջոցով Հայաստան է ներմուծվել 2722 տոննա բեռ (անկումը` 20,9%), իսկ արտահանվել` 4184 տոննա (աճը` 2,8%)։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի թռիչք-վայրէջք–ի ընդհանուր թիվը 8 ամսում կազմել է 5538` 2012թ.–ի 8 ամիսների 6973–ի դիմաց։

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին: 0-