Երևանի 6 փողոցներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ (ՖՈՏՈ)
12.05.2020,
13:39
Երևանի 6 փողոցներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ․ մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ թվով 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում:
- Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում
- Արշակունյաց պողոտա հ․հ․12, 15,
- Աճառյան փողոց՝ քարի մոտ,
- Լենինգրադյան փողոց հ․10,
- Թբիլիսյան խճուղի հ․73/2, Զ․
- Քանաքեռցու փողոց հ․հ․63, 65 և Զ․Քանաքեռցու փողոց՝ հ․117։
«Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»,- նշվում է հայտարարության մեջ: -0-