Рейтинг@Mail.ru
USD
385.62
EUR
447.28
RUB
4.9287
GEL
141.59
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Երևանի 2 բանուկ խաչմերուկներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը (ՖՈՏՈ)

21.07.2020, 16:52
Երևանի 2 բանուկ խաչմերուկներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը. ՖՈՏՈ
Երևանի 2 բանուկ խաչմերուկներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին նշվում է Ոստիկանության Facebook-յան էջում:

«Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-