Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Երևանի քաղաքապետարանին նվիրաբերվել է երեք քաղաքային փոշեկուլ ավտոմեքենա՝ 174 մլն դրամ արժեքով

24.03.2020, 11:12
Երևանի քաղաքապետարանին նվիրաբերվել է երեք քաղաքային փոշեկուլ ավտոմեքենա՝ 174 մլն դրամ արժեքով
Երևանի քաղաքապետարանին նվիրաբերվել է երեք քաղաքային փոշեկուլ ավտոմեքենա՝ 174 մլն դրամ արժեքով

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում:

««Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 03.03.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ի աջակցություն Երևան քաղաքի ճանապարհների մաքրման գործընթացի, ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 174 մլն դրամ»,- նշվում է հայտարարության մեջ: :

Հաղորդվում է, որ այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:
«Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,- հայտնում են քաղաքապետարանից։-0-