Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Երևանում անցկացվող ակցիայի բերման ենթարկված յոթ մասնակիցներն ազատ են արձակվել

23.07.2013, 17:31
Երևանում հասարակական տրանսպորտի երթևեկության արժեքի բարձրացման դեմ բողոքի ակցիայի բերման ենթարկված յոթ մասնակիցներն ազատ են արձակվել, ոստիկանության կենտրոնական բաժանմունքում մեկ մարդ է մնացել, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Երևանում անցկացվող ակցիայի բերման ենթարկված յոթ մասնակիցներն ազատ են արձակվել
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում հասարակական տրանսպորտի երթևեկության արժեքի բարձրացման դեմ բողոքի ակցիայի բերման ենթարկված յոթ մասնակիցներն ազատ են արձակվել, ոստիկանության կենտրոնական բաժանմունքում մեկ մարդ է մնացել, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորները, ովքեր մշտական կապի մեջ են ոստիկանների հետ, լրագրողներին տեղեկացրեցին, որ անհրաժեշտ ընթացակարգերի անցկացումից հետո ոստիկանությունն ազատ կարձակի բաժանմունք տեղափոխված բոլոր անձանց։

Հուլիսի 20–ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը 100 դրամից մինչև 150 դրամ Երևանում դժգոհության բուռն ալիք է բարձրացրել։ Բողոքի ակցիան անցնում է «Չենք վճարելու 150 դրամ» կարգախոսով։

Զուգահեռ Free car ակցիային մասնակցում են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Free car–ի մասնակիցները երևանցիներին սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում են քաղաքի տարբեր հատվածներ։ Բացի այդ, հասարակական ակտիվիստները նոր գները չվճարելու կոչով թռուցիկներ են բաժանում։

Հուլիսի 20–ից Երևանի քաղաքացիների համար ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձը դարձել է 150 դրամ նախկին 100–ի փոխարեն։ Մետրոյի ուղեվարձը մնացել է անփոփոխ` 100 դրամ։ -0-