Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանում ավտոկայանատեղերը կառանձնացվեն 4 գույնով. մանրամասներ

22.08.2024, 11:58
Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերն ըստ գոտիավորման կլինեն տարբեր գույների
Երևանում ավտոկայանատեղերը կառանձնացվեն 4 գույնով. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ընդունվեց որոշում, ըստ որի Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերն ըստ գոտիավորման կլինեն տարբեր գույների՝ փոքր կենտրոնի «Ա» գոտին` կարմիր, մեծ կենտրոնի «Բ» գոտին` կապույտ գույներով։

«Ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով, կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի կայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնով:

Հիմնավորման մեջ ասվում է, որ սա հնարավորություն կտա վարորդներին հեշտորեն միմյանցից տարբերակելու ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի ավտոկայանատեղերը, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը:

Հիշեցնենք, որ հունվարի մեկից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման:

Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է մանրամասներ։

«Ա» գոտում կայանման
մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ,
մեկ օրվա համար` 2 000 դրամ,
մեկ շաբաթվա` 5 000 դրամ,
մեկ ամսվա՝ 18 000 դրամ,
իսկ մեկ տարվա` 160 000 դրամ:

«Բ» գոտում կայանման մեկ ժամի համար
սահմանված է 200 դրամ,
մեկ օրվա դեպքում՝ 1000 դրամ,
մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ,
մեկ ամսվա` 4000 դրամ,
մեկ տարվա համար՝ 24. 000 դրամ:

Ընդ որում, «Ա» գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար համապատասխան ժամանակահատվածի վճարումը տարածվում է նաև «Բ» գոտու նկատմամբ։