Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը

12.12.2012, 14:46
Չորեքշաբթի Երևանում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:
Երևանում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Չորեքշաբթի Երևանում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Նամականիշի վրա պատկերված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի լոգոն, իսկ հավերժության նշան կազմող օղակի մեջ նշված են այն պետությունները, որտեղ գտնվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչությունները, և Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ հայելաձև արտահայտմամբ:

Նամականիշը մարել են Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

«Ես հուսով եմ, որ հոբելյանական նամականիշը մարդկանց կհիշեցնի մեր հիմնադրամի մասին և այն, որ յուրաքանչյուր հայ, որ երկրում էլ լինի, պետք է իր պարտքը կատարի հայրենիքի առջև»,- ասաց Վարդանյանը:

Ըստ նրա՝ անցած 20 տարիների ընթացքում հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 250 մլն դոլար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացման շնորհիվ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում վերանորոգվել է 476 կմ ճանապարհ, 281 կմ ջրատար և խողովակ, 144 կմ գազատար, 230 դպրոց և մանկապարտեզ, 424 տուն և բնակարան, 40 հիվանդանոց և բուժկենտրոն, 24 մարզական և մշակութային կենտրոն: -0-