Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Երևանում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակում է վիզաների տրամադրումը

19.03.2020, 15:08
Երևանում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակում է վիզաների տրամադրումը
Երևանում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակում է վիզաների տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./ԱՌԿԱ/. Երևանում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակել է վիզաների տրամադրումը արտասահմանցի քաղաքացիներին:

Ինչպես նշվում է դեսպանատան կայքում, սահմանափակումները գործում են մարտի 17-ից և թելադրված են միջոցառումներով, որոնք կապ ունեն կորոնավիրուսի հետ կապ ունեցող անվտանգության ապահովման միջոցառումների հետ: 

«Այդ միջոցառումների թվում են՝ բազմամարդ կամ նման միջոցառումների կազմակերպումից և մասնակցությունից ձեռնպահ մնալը, որոշ աշխատողներին հեռական ռեժիմով աշխատանքի հնարավորության տրամադրումը՝ սոցիալ կոնտակտների նվազեցման համար, դեսպանատան այցելուների կրճատումը և հիգիենայի կանոնների խիստ պահպանումը, ինչպես օրինակ ձեռքերի հաճախակի լվացումը»,- նշվում է հայտարարության մեջ: 

Դեսպանատնից հայտնում են, որ հրատապ հարցերի առաջացման և ԱՄՆ անհապաղ մեկնելու անհրաժեշտության դեպքում, պետք է հետևել կայքում նշվող հրահանգներին կամ զանգահարել  +374 60 465 986 հեռախոսահամարով կամ կապ հաստատել էլեկտրոնային փոստով(esee_contactus+am+info+en@visaops.net)՝ հրատապ հանդիպում խնդրելու համար:

«Ենթադրվող ուղևորության նպատակը և այլ փաստերը կորոշեն վիզայի տեսակը, որը պահանջվում է ԱՄՆ-ի իմիգրացիոն իրավունքին համապատասխան: Մեզ անհրաժեշտ է համոզվել, որ դիմողը համապատասխանում է այն կատեգորիայի վիզայի ստացման համար բոլոր պահանջներին, որին հավակնում է»,- նշում են դեսպանատնից:-0-