Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Ըստ ELARD–ի ներկայացուցչի, Ամուլսարում նոր հետազոտության անհրաժեշտություն կա

30.08.2019, 12:21
Հայաստանի վարչապետն ամփոփեց նախօրեին ELARD ընկերության հետ տեակոնֆերանսի արդյունքները։
Ըստ ELARD–ի ներկայացուցչի, Ամուլսարում նոր հետազոտության անհրաժեշտություն կա

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետն ամփոփեց նախօրեին ELARD ընկերության հետ տեակոնֆերանսի արդյունքները։

«Skype-տեսակոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք ուսումնասիրման և գնահատման կարիք ունեն»,– գրել է Փաշինյանը Facebook–ի իր էջում։

Տեսակոնֆերանսը սկսվել է նրանից, որ Փաշինյանը ձևակերպել է խնդիրը։ 

«Մեզ մոտ խնդիր է առաջացել Ամուլսարի հանքավայի շահագործման վերաբերյալ ELARD–ի վերջնական եզրակացության մեկնաբանությունների հարցում։ Եզրակացության տեքստում տեղեկություն կա բազմաթիվ թերացումների, խախտումների, տվյալների բացակայության վերաբերյալ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ հանգեցվում է նրան, թե բնապահպանական ռիսկերը կառավարելի են։ Ճիշտ է, արդյո՞ք, որ առաջարկվող 10 + 6 մեղմող քայլերի կիրառումն Ամուլսարի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի կդարձնի»,– կարևոր հարցադրում կատարեց Փաշինյանը։

Նրա խոսքով, ավելի վաղ հաղորդվել է, որ իրավիճակը մեղմելու 16 միջոցներից 10–ն արդեն ուրվագծվել են Lydian ընկերության կողմից։

Նախագծի համակարգող Ռիկարդո Հուրին ասաց, որ բնապահպանական ռիսկերը պետք է կառավարելի դառնան հանքավայրի անմիջական մոտակայքում նորմալ շահագործման դեպքում, և եթե Lydian–ի առաջարկած մեղմող քայլերը լրացվեն փորձագետների առաջարկներով։

«Եթե մեր առաջաևկած միջոցներն ընդունվեն, ապա ջրային ռեսուրսների վրա էական ազդեցություն չի լինի։ Խոսքը, այսպես կոչված, ստորգետնյա ջրային ռեսուրսների և գետերի մասին է։ Կարելի է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ Հայաստանի կառավարության սահմանած չափանիշները կատարվեն առանց ջրային ռեսուրսների օգտագործման սահմանափակման»,– ասաց Հուրին։
Նրա խոսքով, նոր հետազոտություն է անհրաժեշտ համապատասխան լրացուցիչ տվյալների հիման վրա, որը կհաստատի արդեն արված եզրակացությունները։ Դրան համապատասխան պետք է ձևավորվեն մեղմող քայլերը։

«Lydian ընկերության առաջարկած միջոցառումները թերի են։ Անհրաժեշտ է, որ դուք վերանայեք ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»,– ասաց Հուրին։

Կոնֆերանսին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետկառույցների և «Lydian Armenia» ընկերության ներկայացուցիչներ։ -0-