ԶԼՄ–ները պետք է ուշադիր և պրոֆեսիոնալ կերպով լուսաբանեն եվրասիական ինտեգրման կենտրոնական կառույցների գործունեությունը. փորձագետ
22.01.2013,
13:04
Լրագրողի աշխատանքում չափազանց կարևոր է եվրասիական ինտեգրման կենտրոնական կառույցների գործունեության ուշադիր և պրոֆեսիոնալ լուսաբանումը, ասաց «Ժամանակակից Եվրասիա» գիտաքաղաքական կենտրոնի վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/.Լրագրողի աշխատանքում չափազանց կարևոր է եվրասիական ինտեգրման կենտրոնական կառույցների գործունեության ուշադիր և պրոֆեսիոնալ լուսաբանումը, ասաց «Ժամանակակից Եվրասիա» գիտաքաղաքական կենտրոնի վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը։
«Եվրասիական տարածությունը մեր ապագան է` հիմնված մեր ընդհանուր փառավոր անցյալի լավագույն ավանդույթների վրա։ Հսկայական թվով կարծիքների և մոտեցումների առանցքային գաղափարները պարզապես պարտավոր են իրենց արտացոլումը գտնել և լսելի լինել»,– երեքշաբթի ասաց նա «Նովոստի–Արմենիա» գործակալությունում Լրագրողական վարպետության դպրոցի բացմանը։
Նիկողոսյանը նշեց, որ այսօր եվրասիական ինտեգրման մասին տեղեկատվության պակաս է նկատվում, այդ պատճառով հաճախ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հասկացությունը, ինչ է դրա հետևում թաքնված, և ինչ ազդեցություն կունենա այն իրենց վրա, իրենց ընտանիքների և երեխաների ապագայի վրա։
«Հենդ այդ պատճառով չափազանց անհրաժեշտ է ստեղծել այնպիսի հասարակական հարթակներ, որոնք բազմաթիվ կարծիքների առկայություն ապահովող յուրօրինակ պլատֆորմներ կդառնան։ Դա, նախևառաջ, կապահովի գաղափարախոսության փուլային ձևավորում, առանց որի եվրասիական ինտեգրման մասին խոսելն անհնար է»,– ասաց նա։
Փորձագետը միաժամանակ ավելացրեց, որ ապագա միության գաղափարախոսությունը պետք է դառնա այն հիմքը, որի վրա կկանգնեցվի Համագործակցության երկրների միավորումը։
«Կարծում եմ, որ դուք կդառնաք այն արժանի կադրերը, ովքեր իրենց գիտելիքների կիրառումը կգտնեն մեր ընդհանուր ապագայի կառուցման գործում»,– ավելացրեց ԳՔԿ Խորհրդի վարչության նախագահը։
Լրագրողական վարպետության դպրոցն անցկացվում է հունվարի 22-26–ն ընկած ժամանակահատվածում «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի, «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից` «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության և Հայաստանում Ռուսական գրքի տների մասնակցությամբ։
Դպրոցի նախագիծը նպատակ ունի աջակցել երիտասարդ հայ լրագրողների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, ազգային մեդիամիջավայրի համար նոր կրթական պաշարներ պատրաստել։
Դպրոցը հնարավորություն կընձեռի ժամանակակից լրագրության պրոֆեսիոնալ հմտություններ ստանալ և տեղեկատվության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների գիտելիքներ ձեռք բերել, որոնց երիտասարդ լրագրողները ոչ միշտ են տիրապետում ամբողջությամբ։ Հայտնի ռուս և հայ լրագրողների, ԶԼՄ–ների բնագավառում մասնագետների անցկացրած վարպետության դասընթացների օգնությամբ Դպրոցի լսարանը կկարողանա ավելին իմանալ ավանդական ԶԼՄ–ների նկատմամբ ժամանակակից մուլտիմեդիոն լրագրության արժանիքների ու առավելությունների և մուլտիմեդիոն կոնտենտի ստեղծման սկզբունքների մասին։-0-