Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Զննում անցած ինքնաթիռը Թուրքիայից Սիրիա է մեկնել. ԶԼՄ

08.11.2012, 14:23
Հայկական «Անտոնով ԱՆ 12» տրանսպորտային ինքնաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Հայաստանից Սիրիա, և որը հինգշաբթի վայրէջք էր կատարել Թուրքիայիում` զննում անցնելու նպատակով, արդեն ուղղություն է վերցրել դեպի Հալեպ, հայտնում է  թուրքական NTV հեռուստաընկերությունը։
Զննում անցած ինքնաթիռը Թուրքիայից Սիրիա է մեկնել. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական «Անտոնով ԱՆ 12» տրանսպորտային ինքնաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Հայաստանից Սիրիա, և որը հինգշաբթի վայրէջք էր կատարել Թուրքիայիում` զննում անցնելու նպատակով, արդեն ուղղություն է վերցրել դեպի Հալեպ, հայտնում է  թուրքական NTV հեռուստաընկերությունը։

Հեռուստատեսության տվյալով` զննումը պլանային էր։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ ստուգելու են բոլոր տրանսպորտային ինքնաթիռները, որոնք թռչելու են Սիրիա։ Նպատակը ինքնաթիռում զենքի առկայությունը ստուգելն է։

Սիրիահայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործով զբաղվում է «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը։ Ավելի վաղ նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը հայտնել էր, որ հասարակական կազմակերպությունն արդեն 400 տոննա մթերք է հավաքել սիրիահայերի համար, հայտնում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Մինչև վերջերս Սիրիայի հայ համայնքը շուրջ 100 հազարի էր հասնում: Հայերը զգալի դեր են խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Ավանդաբար Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի հզոր համայնքներից մեկն է համարվում։ -0-