Հավակնորդների շախմատային մրցաշարի հինգերորդ տուր. Արոնյան–Կրամնիկ
18.03.2014,
13:31
Երեքշաբթի հավակնորդների շախմատային մրցաշարի հինգերորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցում է ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի հավակնորդների շախմատային մրցաշարի հինգերորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցում է ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ։
Հինգերորդ տուրի մյուս հանդիպումներն են` Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերհեյ Կարյակին (Ռուսաստան) – Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա)։ Պարտիաները կսկսվեն Երևանի ժամանակով 13։00–ին։
Չորս տուրց հետո երեք միավորով առաջատար է Անանդը։ Ակտիվում 2.5–ական միավոր ունեն Կրամնիկն ու Արոնյանը։ Տոպալովն ու Սվիդլերը հավաքել են երկու միավոր, Կարյակինը և Մամեդյարովը` 1.5։ Անդրեյկինն ունի մեկ միավոր։
Խանտի Մանսիյսկի մրցաշարի մասնակիցների վիճակահանության արդյունքները հրապարակվել են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա խաղալ շախմատային թագի համար գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Արոնյանը հավակնորդների մրցաշարին մասնակցում է երրորդ անգամ։ -0-