Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

07.06.2024, 22:28
Fastex-ը մշտապես հայկական ֆուտբոլի և սպորտային տարբեր նախաձեռնությունների կողքին է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«Փյունիկի»  չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ Fastex-ը մշտապես հայկական ֆուտբոլի և սպորտային տարբեր նախաձեռնությունների կողքին է: Այս անգամ միասին տոնում ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հերթական նվաճումը։ Ակումբն արդեն 16-րդ անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Այս առիթով Fastex-ը՝ որպես ակումբի տիտղոսային հովանավոր, բոլոր երկրպագուներին հնարավորություն է ընձեռում այցելել ftNFT ֆիջիթալ սփեյս, որտեղ ներկայացված է չեմպիոնական գավաթը։ 

Fastex

Այցելուները հնարավորություն ունեն տեղում լուսանկարվելու, ինչպես նաև մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում հնարավորություն կունենան շահելու 5 չեմպիոնական շապիկներից մեկը։ Մասնակցության համար անհրաժեշտ է ձեռք բերել «Փյունիկ» հավաքածուից NFT՝ մինչև հունիսի 10-ը։ Հիշեցնենք, որ արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին։ 

Fastex

Մանրամասները տեսանյութում։ 

Fastex-ի մասին

Fastex

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։