Рейтинг@Mail.ru
USD
368.35
EUR
428.98
RUB
5.1274
GEL
138.22
2026 թ. հունիսի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Այսօր, 17:17
«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն
«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն: Փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում ևս «Յունիսպորտ»-ը հաղթեց «Երևան»-ին։ Հանդիպումն ավարտվեց 8-3 հաշվով։ 

 Լինելով ակումբի գլխավոր հովանավորը՝ Յունիբանկը կշարունակում է աջակցել «Յունիսպորտին» և նպաստել Հայաստանում սպորտի զարգացմանը՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր ուղղություն։ Բանկը նպաստում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը՝ ստեղծելով հնարավորություններ մարզիկների համար՝ բացահայտելու իրենց ներուժը և հասնելու նոր հաջողությունների։

 Յունիբանկում վստահ են, որ սպորտի մեջ ներդրումները նպաստում են ոչ միայն մարզական ձեռքբերումներին, այլև առաջնորդության զարգացմանն ու ազգային հպարտության ամրապնդմանը։

Յունիբանկը շնորհավորում է «Յունիսպորտի» խաղացողներին, մարզիչներին և երկրպագուներին այս նշանակալի նվաճման կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ ու փայլուն ելույթներ միջազգային մրցաշարերում։