Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

09.06.2023, 20:57
Մասնակից պատանիների խոսքով` միջազգային այս ճամբարը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ Միլանի ակադեմիայի դասավանդման ոճին, մարզիչների տեխնիկային ու փորձին, տվեց սպորտային կարևոր հմտություններ և, իհարկե, ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 7-ին Երևանում ավարտվեց Միլանի ակադեմիայի մանկապատանեկան 10-օրյա ճամբարը, որի շրջանակում Հայաստանի մարզերի 160 պատանի հնարավորություն ունեցավ մարզվելու Միլանի ակադեմիայի ֆուտբոլային հայտնի մարզիչների մոտ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկի կողմից իրականացված բարեգործական այս նախաձեռնության շուրջ համախմբվել էին Հայաստանի առաջատար բրենդները` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Տաշիր» ընկերությունների խումբը և Team Telecom Armenia-ն:

Америабанк Ameriabank Milan_Junior_Camp (10).jpg

Մասնակից պատանիների խոսքով` միջազգային այս ճամբարը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ Միլանի ակադեմիայի դասավանդման ոճին, մարզիչների տեխնիկային ու փորձին, տվեց սպորտային կարևոր հմտություններ և, իհարկե, ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից:

Америабанк Ameriabank Milan_Junior_Camp (9).jpg

Երևանաբնակ ֆուտբոլասեր պատանիները ևս հնարավորություն ունեցան մասնակցելու Իտալիայից ժամանած մարզիչների վարպետության դասերին ու զարգացնելու իրենց ֆուտբոլային կարողությունները:

Америабанк Ameriabank Milan_Junior_Camp (8).jpg

Մանրամասները` տեսանյութում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Team Telecom Armenia

Team Telecom Armenia-ն Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություն է, որը տրամադրում է բջջային ու ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի, ինչպես նաև թվային հեռուստատեսության ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրվել է 1952 թվականին։ Այն Հայաստանի խոշոր գործատուներից է և թիվ մեկ հարկատուն։ Միայն անցած տարի ԶՊՄԿ-ն պետբյուջե է վճարել շուրջ 144 միլիարդ դրամ։ ԶՊՄԿ-ն աշխարհում մոլիբդեն արտադրող 10 խոշորագույն ընկերություններից մեկն է։

Տաշիր ընկերությունների խումբ

«Տաշիր»-ը դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական ընկերությունների խումբ է, որի մեջ ներառված է տնտեսություն տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող շուրջ 200 ընկերություն: Ընկերությունների խմբի հիմնական ուղղվածությունն է շինարարությունը և անշարժ գույքի կառավարումը։ Խումբը ներկայություն ունի ՀՀ և ՌԴ մի շարք քաղաքներում։-0-