ՀՖՖ–ն հրապարակել է կառույցի նախագահի պաշտոնի թեկնածուների անունները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուրբաթ հրապարակել է ՀՖՖ նախագահի պաշտոնի թեկնածուների անունները։
Ինչպես ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը, ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստի քննարկման արյունքում հաստատվել է երեք թեկնածու։
Թեկնածուներն են ՀՖՖ գործող փոխնախագահ Արմեն Մելիքսեթյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանն ու «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը։
Նիստին առաջադրվել է 24 թեկնածու ՀՖՖ գործկոմի 16 տեղի համար, դադարեցվել է յոթ կազմակերպությունների անդամակցությունը։
ՀՖՖ նոր նախագահի և գործկոմի նոր կազմի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23–ին նախատեսված արտահերթ նիստի ժամանակ։
ՀՖՖ նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 21–ից` Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո։–0–