Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանի մարզերում 26 ֆուտբոլային դաշտ կառուցելու համար ծախսվել է 1,5մլն դոլար. ՀՖՖ նախագահ

26.06.2019, 20:12
ՀՖՖ նախագահի խոսքով, հաջորդ 4 ամսվա ընթացքում նախատեսվում է կառուցել ևս 26 դաշտ, որոնց ծախսերը կկազմեն մոտ 750 հազար դոլար։
Հայաստանի մարզերում 26 ֆուտբոլային դաշտ կառուցելու համար ծախսվել է 1,5մլն դոլար. ՀՖՖ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չորեքշաբթի հերթական` 18–րդ նիստի ժամանակ ներկայացրել է կառույցի 2018թ.–ի գործունեության հաշվետվությունը։ Իր ելույթի ժամանակ ՀՖՖ նախագահ և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ներկայացրել է հաշվետվություն իր գործունեության մասին` սկսած 2018թ.–ի սեպտեմբերի 22–ից, երբ նա ստանձնել է ՀՖՖ նախագահի պաշտոնը։

«Որպես ամենակարևոր ծրագիր մենք սկսել ենք արհեստական խոտածածկով դաշտերի կառուցումը։ Դա մասսայական ֆուտբոլի զարգացումը խթանելու հիանալի հնարավորություն է», – ասաց Վանեցյանը։

Նա նաև նշեց, որ հաջորդ ամիս արդեն շահագործման կհանձնվի 26 նոր դաշտ, որոնց կառուցման վրա ծախսվել է 1,5մլն դոլար։ Նա նաև ավելացրեց, որ հաջորդ 4 ամսվա ընթացքում նախատեսվում է կառուցել ևս 26 դաշտ, որոնց ծախսերը կկազմեն մոտ 750 հազար դոլար։

Վանեցյանը կարևորեց նաև երկրում ֆուտբոլային ենթակառուցվածքի զարգացումն ու նշեց, որ Հայաստանում մարզադաշտերի հետ կապված խնդիր կա։

«Ակումբներից շատերը չեն ուզում գումար ներդնել ենթակառուցվածքի մեջ և նախընտրում են ստանալ պատրաստի մարզական օբյեկտներ ՀՖՖ–ից», – ասաց նա։–0–