Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանը կանի հնարավորինը, որպեսզի Եվրո–2020 անցկացնելու իրավունք ստանա. ՀՖՖ ղեկավար

30.10.2013, 16:04
Հայաստանը կանի հնարավորինը, որպեսզի 2020 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունք ձեռք բերի, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը։
Երևանը կանի հնարավորինը, որպեսզի Եվրո–2020 անցկացնելու իրավունք ստանա. ՀՖՖ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կանի հնարավորինը, որպեսզի 2020 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունք ձեռք բերի, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը։

«Հայտ ներկայացրած բոլոր երկրների հնարավորությունները հավասար են։ Մեզանից շատ բան է կախված, մեզ ՈՒԵՖԱ–ից 150 էջից բաղկացած փաստաթուղթ ներկայացրեցին բոլոր պահանջներով, և մենք պետք է լուծենք բոլոր հարցերը»,– ասաց Հայրապետյանը։

Ըստ նրա, շատ բան է նաև կախված ՈՒԵՖԱ–ի գործող կոմիտեի բարի կամքից, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Իհարկե, շատ դժվար կլինի, քանի որ հայտ ներկայացրած քաղաքները 38–ն են, իսկ Եվրո–2020–ն անցկացվելու է 13 քաղաքում, սակայն մենք ցանկացած դեպքում փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի համոզենք ՈՒԵՖԱ–ի գործող կոմիտեին, որ Հայաստանն արժանի է հյուրընկալել այդ մրցախաղը»,– ընդգծեց Հայրապետյանը։

Հայաստանը 2020թ.–ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբերից մեկի խաղերը հյուրընկալելու հայտ է ներկայացրել և այդ նպատակով առաջիկա 5 տարիների ընթացքում կվերակառուցի «Հրազդան» մարզադաշտը, որը պետք է Եվրոպայի լավագույն մարզադաշտերից մեկը դառնա։ –0