ՀՖՖ–ն բոլոր երկրպագուներին խնդրում է Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպմանը ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ

ՀՖՖ–ն բոլոր երկրպագուներին խնդրում է Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպմանը ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՖՖ–ն ուրբաթ հայտարարություն է տարածել, որում խնդրել է բոլոր երկրպագուներին աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր կայանալիք Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպմանը ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 17:00-ին:

ՀՖՖ մամուլի ծառայությունից նշել են, որ դա անհրաժեշտ է մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով։

ՀՖՖ–ն բոլոր երկրպագուներին խնդրում է նաևւ մարզադաշտ չբերել արգելված իրեր`անվտանգության ծառայությունների աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:

Մարզադաշտ արգելվում է բերել` զենք, ճայթռուկներ, ծակող, կտրող, հրավառվող իրեր, պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ, կենդանիներ, գնդակներ, փայտյա և մետաղյա դրոշակաձողեր, ալկոհոլային խմիչքներ, ամեն տեսակի շշեր և տարաներ, պաստառներ, դրոշներ՝ վիրավորական և/կամ ռասսիստական գրություններով, վուվուզելաներ, շեփորներ, լազերային լույսեր և ցուցիչներ

Հայաստան–Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11–ին` տեղական ժամանակով ժամը 19։00–ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում։ Ընտրական փուլի վերջին խաղն իտալացիների հետ թիմը կանցկացնի «Սան–Պաոլո» նեապոլյան մարզադաշտում հոկտեմբերի 15–ին։
Ութ խաղից հետո ընտրական В խմբի առաջատարներն իտալացիներն են` 20 միավորով։ Երկրորդ տեղում են բուլղարացիները 13 միավորով, երրորդում` դանիացիները` 12 միավորով։

Չեխիայի և Հայաստանի հավաքականներն ունեն իննական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը երեք միավորով եզրափակում են մալթացիները։ -0- -

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:37 11.10.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×