Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Արոնյանը հաղթել է Խիկարու Նակամուրային Ցյուրիխում անցկացվող շախմատի մրցաշարի 4–րդ տուրում

03.02.2014, 10:22
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի Խիկարու Նակամուրային Ցյուրիխում անցկացվող շախմատի մրցաշարի 4–րդ տուրում։
Արոնյանը հաղթել է Խիկարու Նակամուրային Ցյուրիխում անցկացվող շախմատի մրցաշարի 4–րդ տուրում
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի Խիկարու Նակամուրային Ցյուրիխում անցկացվող շախմատի մրցաշարի 4–րդ տուրում։

Այսպիսով, Արոնյանը վաստակել է 6 միավոր, նրանից առաջ է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենը, ով վաստակել է 7 միավոր։ Կառլսենը սպիտակ խաղաքարերով հանդիպման 47–րդ քայլի ժամանակ պարտության է մատնել իտալացի Ֆաբիանո Կարուանային։

Այլ հանդիպումներում հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը պարտության է մատնել իսրայելցի Բորիս Գելֆանդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այսպիսով, Նակամուրան, Կարուանան ու Անանդը վաստակել են 3–ական միավոր, Գելֆանդը` 2 միավոր։

Երկուշաբթի տեղի կունենա մրցաշարի 5–րդ տուրը։–0–