Արևմտյան Հայաստանի հավաքականը դուրս է եկել չճանաչված երկրների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
01.06.2016,
13:55
Արևմտյան Հայաստանի հավաքականը դուրս է եկել Աբխազիայում անցկացվող չճանաչված երկրների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Արևմտյան Հայաստանի հավաքականը դուրս է եկել Աբխազիայում անցկացվող չճանաչված երկրների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով armfootball.com–ին։
Խմբային մրցաշարի երկրորդ տուրում Արևմտյան Հայաստանի հավաքականը հանդիպել է տանտերերի ընտրանուն ու պարտվել 0-1 հաշվով:
Արևմտյան Հայաստանը պատմական Հայաստանի մի մասն է, որն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում։ –0–