Չեխիա - Հայաստան հանդիպումը չի ցուցադրվի հայկական հեռուստաալիքներով
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վաղը՝ օգոստոսի 31-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Չեխիայի հետ:
Այդ հանդիպումը Հայաստանի հեռուստաընկերություններից ոչ մեկով չի ցուցադրվելու։
Խաղը կայանալու է Մլադա Բոլեսլավի «Մեստսկի» ստադիոնում։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:15-ին:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Պրահա չարտերային չվերթով այսօր ժամանել են Չեխիայի մայրաքաղաք Պրահա, որտեղից հայկական թիմն ավտոբուսով ուղևորվեց Մլադա Բոլեսլավ քաղաք, որի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում օգոստոստի 31-ին ժամը 21:15-ին կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Մլադա Բոլեսլավի «Սանդ Մարտին» հյուրանոցում:
Այսօր Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Չեխիայում:–0–