Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Եվրոպա լիգա. հայտնի է «Բորուսիայի» մրցակիցը

18.03.2016, 17:15
Հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում։
Եվրոպա լիգա. հայտնի է «Բորուսիայի» մրցակիցը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում։ «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Ուրբաթ Շվեյցարիայի Նիոնում ավարտված վիճակահանության արդյունքում` դորտմունդցիներն ուժերը կչափեն «Լիվերպուլի» հետ, որը մարզում է գերմանացիների նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը։

Քառորդ եզրափակչի մնացած զույգերն են`

«Վիլյառեալ» – «Սպարտա»

«Ատլետիկ» – «Սևիլյա»

«Շախտյոր» – «Բրագա»

Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 7–8–ին, պատասխան խաղերն` ապրիլի 14–15–ին։ –0–