Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ջախջախել է սալվադորցիներին Լոս Անջելեսում կայացած ընկերական հանդիպման ժամանակ

02.06.2016, 11:23
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ջախջախել է սալվադորցիներին Լոս Անջելեսի StubHub Center մարզադաշտում կայացած ընկերական հանդիպման ժամանակ։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ջախջախել է սալվադորցիներին Լոս Անջելեսում կայացած ընկերական հանդիպման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ջախջախել է սալվադորցիներին Լոս Անջելեսի StubHub Center մարզադաշտում կայացած ընկերական հանդիպման ժամանակ։

Խաղի երկրորդ րոպեին սալվադորցիների կողմից գրանցվել է ավտոգոլ։ Չորս րոպե հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կրկնապատկել է հաշիվը։ 69–րդ րոպեին երրորդ գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, իսկ 75–րդ րոպեին Գեղամ Կադիմյանը դարձել է չորրորդ գոլի հեղինակ։

Հայաստանի հավաքականը մայիսի 29–ին նույն մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ 7։1 հաշվով ջախջախել է Գվատեմալայի հավաքականին` պատմության ընթացքում արձանագրելով ամենախոշոր հաղթանակը։ –0–