Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 98–րդ հորիզոնականը FIFA–ի նոր վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է միանգամից 7 հորիզոնականով հինգշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում` զբաղեցնելով 98–րդ հորիզոնականը։
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները` Մակեդոնիա (77), Լիխտենշտեյն (181), Ջիբրալթար (196)։
FIFA-ի ապրիլի 12–ի վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Գերմանիա
2. Բրազիլիա
3. Բելգիա
4. Պորտուգալիա
5. Արգենտինա
6. Շվեյցարիա
7. Ֆրանսիա
8. Իսպանիա
9. Չիլի
10. Լեհաստան
Հայաստանի հավաքականը հայտնվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4–րդ խմբում, որի շրջանակում ուժերը կչափի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Խմբային փուլը կանցկացվի 2018 թ.–ի աշնանը։ Չորս դիվիզիոններից յուրաքանչյուրի հաղթողը կստանա Եվրոպայի 2020 թ.–ի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։–0–