Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի օլիմպիական ոսկու համար

16.08.2016, 12:22
Աշխարհի կրկնակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր Ռիոյում կպայքարի օլիմպիական ոսկու համար։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի օլիմպիական ոսկու համար

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամենատիտղոսակիր հայ մարզիկը` աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր Ռիոյում կպայքարի օլիմպիական ոսկու համար։

Ալեքսանյանը հանդես է գալիս 98 կգ քաշային կարգում։ Նա ուժերը կչափի իտալացի ըմբիշ Դաիգորո Տիմոնչինիի հետ (Երևանի ժամանակով ժամը 17։30–ին)։

Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը կգոտեմարտի եգիպտացի Սալեհ Ահմեդ Ադհամ Կահկի հետ (Երևանի ժամանակով ժամը 17։25)։

Երեքշաբթի կմրցի նաև աթլետ Ամալիա Շարոյանը (հեռացատկ)։–0–