Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Սա հիանալի շաբաթ էր Հայաստանի համար. Արոնյան

14.10.2013, 13:51
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter–ի իր միկրոբլոգում գրել է, որ նախորդ շաբաթը հիանալի էր Հայաստանի համար։
Սա հիանալի շաբաթ էր Հայաստանի համար. Արոնյան
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter–ի իր միկրոբլոգում գրել է, որ նախորդ շաբաթը հիանալի էր Հայաստանի համար։

«Ինչ հիանալի շաբաթ է Հայաստանի համար։ Ես հաղթեցի Bilbao Final Masters–ի Մեծ սաղավարտի մրցաշարում, ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ հաղթանակ տարավ, և իմ հայրենի քաղաքը դարձավ 2795 տարեկան», – գրել է Արոնյանը Twiitter–ում։

Արոնյանն ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ ոչ–ոքի է խաղացել Bilbao Final Masters–ի Մեծ սաղավարտ մրցաշարի եզրափակչի վերջին` վեցերորդ փուլում և 10 միավորով հաղթանակ է ապահովել։

Ուրբաթ հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթանակ տարան բուլղարացիների նկատմամբ։

Էրեբունի-Երևան տոնն առաջին անգամ նշվել է 1968թ.-ին, երբ լրացավ քաղաքի 2750-րդ տարեդարձը։ Մինչև 1988 թվականը տոնը նշվում էր ամեն տարի, սակայն Հայաստանի անկախացումից հետո այս ավանդույթը վերսկսվեց միայն 1998-ին: --0--