Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

29.05.2017, 12:55
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի։
Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի։

Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը, հայ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել։

Երիտասարդները մրցել են մեծահասակների մրցաշարում։ 

Բելառուսում չեմպիոն են դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ) և Գեղամ Գալստյանը (65 կգ)։ Արծաթե մեդալի են արժանացել Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։ 

Իսկ Վարդգես Կարապետյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ ընդհանուր առմամբ գոհ է տղաներից։ 

«Մինչև Եվրոպայի առաջնությունը սխալները շտկելու ժամանակ ունենք», – նշել է Վարդանյանը։

Այժմ ազատ ոճի երիտասարդական հավաքականը Վլադիկավկազում է, որտեղ մինչև հունիսի 10-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի։–0–