Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Բուքմեյքերները գնահատել են բելառուսցիների հետ խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները

25.03.2016, 15:54
Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները գնահատել են Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները։
Բուքմեյքերները գնահատել են բելառուսցիների հետ խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները գնահատել են Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները։

Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Այսպես, Williamhill բուքմեյքերական գրասենյակը Հայաստանի հավաքականի հաղթանակի համար խաղադրույքն ընդունում է 2,62 գործակցով, ոչ–ոքին գնահատում է 3,10 գործակից, Բելառուսի հաղթանակը` 2,80 գործակից։

Ի տարբերություն Williamhill–ի, հայ բուքմեյքերները նախապատվություն չեն տալիս թիմերից ոչ մեկին` համարելով, որ հայերի և բելառուսցիների հաղթանակի հնարավորությունները գրեթե հավասար են` 2,77, ոչ–ոքին գնահատվել է 3,0։

Մարտի 25–ին կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կլինի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը։-0-