Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է

16.08.2016, 10:44
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետև, գլխավերևում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը չբարձրացրեց 195 կգ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 225 կգ-ից, հետո բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդն էր։

Սահմանվեց նաև օլիմպիական ռեկորդ. 237 կգ–ն բարձրացրեց ուզբեկ մարզիկը։

Սիմոն Մարտիրոսյանի կարծիքով` նման հաջողության համար ինքը պարտական է մարզիչներին:

«Միշտ աշխատել եմ քրտնաջան, և այդ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Այս մեդալի համար շնորհակալ եմ մարզիչներիս: Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնը ասել նաև այս խաղերի մասին», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մարտիրոսյանը:–0–