Բուլղարիայի ֆուտբոլի միության նախագահը սպառնացել է բողոք ներկայացնել ՖԻՖԱ և ՈւԵՖԱ` հայ երկրպագուների ակցիաների կապակցությամբ
10.10.2013,
17:07
Բուլղարիայի ֆուտբոլի միության նախագահ Բորիսլավ Միայլովը սպառնացել է բողոք ներկայացնել ՖԻՖԱ և ՈւԵՖԱ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայ երկրպագուների ակցիաների կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բուլղարիայի ֆուտբոլի միության նախագահ Բորիսլավ Միայլովը սպառնացել է բողոք ներկայացնել ՖԻՖԱ և ՈւԵՖԱ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայ երկրպագուների ակցիաների կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է gong.bg բուլղարական կայքը, Միխայլովը տարակուսանք է հայտնել հայ երկրպագուների վարքի կապակցությամբ և խոստացել է համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Ինչպես տեղեկացրեց «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, «Զվարթնոց» օդանավակայան ժամանած հայ երկրպագուները Բուլղարիայի պատվիրակության դիմավորել են սուլոցներով` բղավելով «գնչուներ»։ Ոստիկանության աշխատակիցների հետ լեզվակռիվ է տեղի ունեցել։
Նախօրեին ֆուտբոլասերների նախաձեռնող խումբը տեղեկատվություն է տարածել, որում խոստացել է հինգշաբթի «ջերմ» ընդունելություն կազմակերպել Բուլղարիայի պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում երկու հավաքականների միջև նախորդ տարի կայացած հանդիպման ժամանակ բուլղարացի երկրպագուների և ֆուտբոլիստների անարժան վարքի կապակցությամբ։ 2012 թ.–ի սեպտեմբերին Սոֆիայում հարձակում էր տեղի ունեցել հայ երկրպագուների վրա։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն իր հերթին հորդորել է հայ երկրպագուներին ձեռնպահ մնալ սադրանքներից։
Նրա խոսքերով` սադրանքների հանգեցնող բոլոր գործողությունները, որոնք հակասում են հյուրընկալ երկրի կողմից ազգային հավաքականների ընդունման նորմերին, կարող են հանգեցնել բացասական հետևանքների` սկսած որակազրկումից մինչև խոշոր տուգանքներ։
Հայաստան–Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11–ին` տեղական ժամանակով ժամը 19։00–ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում։
Ընտրական փուլի վերջին խաղն իտալացիների հետ թիմը կանցկացնի «Սան–Պաոլո» նեապոլյան մարզադաշտում հոկտեմբերի 15–ին։
Ութ խաղից հետո ընտրական В խմբի առաջատարներն իտալացիներն են` 20 միավորով։ Երկրորդ տեղում են բուլղարացիները 13 միավորով, երրորդում` դանիացիները` 12 միավորով։
Չեխիայի և Հայաստանի հավաքականներն ունեն իննական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը երեք միավորով եզրափակում են մալթացիները։ -0-