Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի հավաքականը նահանջել է FIFA–ի դասակարգման աղյուսակում

09.03.2017, 16:47
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով հինգշաբթի հրապարակված FIFA–ի դասակարգման աղյուսակում:
Հայաստանի հավաքականը նահանջել է FIFA–ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով հինգշաբթի հրապարակված FIFA–ի դասակարգման աղյուսակում`զբաղեցնելով 85–րդ տեղը։

2018 թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները` Լեհաստանը (12–րդ տեղ), Ռումինիա (39), Դանիա (48), Չեռնոգորիա (64) և Ղազախստան (94)։

FIFA–ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակը մարտի 9–ի դրությամբ.

  1. Արգենտինա
  2. Բրազիլիա
  3. Գերմանիա
  4. Չիլի
  5. Բելգիա
  6. Ֆրանսիա
  7. Կոլումբիա
  8. Պորտուգալիա
  9. Ուրուգվայ
  10. Իսպանիա։–0–