Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու նորմալ հնարավորություններ ունի. Ղազարյան
25.03.2015,
22:01
Հայաստանի հավաքականը 2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու նորմալ հնարավորություններ ունի, չորեքշաբթի լրագրողներին ասաց հայկական հավաքականի և հունական «Օլիմպիակոսի» հարձակվող Գևորգ Ղազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականը 2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու նորմալ հնարավորություններ ունի, չորեքշաբթի լրագրողներին ասաց հայկական հավաքականի և հունական «Օլիմպիակոսի» հարձակվող Գևորգ Ղազարյանը։
Հայաստանի հավաքականը մարտի 29–ին Էլբասան քաղաքում կխաղա Ալբանիայի հավաքականի հետ։ Հանդիպման նախաշեմին (մարտի 23-27) հայ ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանի ֆուտբոլի ակադեմիայում։
«Ալբանիայի թիմը ցանկացած հավաքականի համար լուրջ մրցակից է, բայց մեզ համար դա նշանակություն չունի, քանի որ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ պետք է հաղթենք բոլոր մնացած խաղերում»,– ասաց Ղազարյանը։
Ըստ նրա, ալբանացիներին հաղթելու դեպքում հայկական հավաքականը կհավաքի 4 միավոր, և այդ ժամանակ բոլոր թիմերը խմբից դուրս գալու հնարավորություն կունենան։
«Այդ իսկ պատճառով, նախևառաջ, մենք պետք է կենտրոնանանք ալբանացիների հետ խաղի վրա,– ասաց Ղազարյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին, ավելացնելով, որ այս պահին նա գերազանց մարզավիճակում է և խաղին պատրաստ է հարյուր տոկոսով»։
Հայկական թիմը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ Խմբի առաջատարը Դանիան է չորս հանդիպումներից հետո յոթ միավորով։ Պորտուգալական թիմն ունի վեց միավոր 3 հանդիպումից հետո։ Ալբանացիները երեք հանդիպումից հետո չորս միավոր են հավաքել։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպումներից հետո ունեն մեկական միավոր։ -0-