Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխ Չեսս Չելլենջ մրցաշարին

11.02.2016, 15:57
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը, որն այժմ պատրաստվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, փետրվարի 12-15-ը ուժերի փորձարկում կանցկացնի Ցյուրիխի միջազգայինում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխ Չեսս Չելլենջ մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/.Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը, որն այժմ պատրաստվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, փետրվարի 12-15-ը ուժերի փորձարկում կանցկացնի Ցյուրիխի միջազգայինում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Նրա մրցակիցները կլինեն աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), ներկայիս առաջատար գրոսմասյտերներ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա) եւ Ալեքսեյ Շիրովը (Լիտվա):

Մրցաշարի առաջին օրը մասնակիցներն իրենց հարաբերությունները կպարզեն բլիցում: Դրանց արդյունքներով կկազմվի խաղացանկը: Հաջորդ երեք օրվա ընթացքում նրանք կանցկացնեն արագ եւ կայծակնային շախմատի 5-ական պարտիա:

Արագ շախմատում տարած հաղթանակը կգնահատվի 2, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր: Կայծակնայինում կգործի միավորների սովորական հաշվարկը: Հաղթողը կորորոշվի միավորների ընդհանուր հաշվարկով:

Մրացաշարի բացման արարողությունը տեղի կունենա  փետրվարի 12-ին` Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: -0-