Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Շալանդին

31.03.2015, 14:38
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և գերմանական  «Բորուսիայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին` հայկական ֆուտբոլում իր ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար:
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Շալանդին
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և գերմանական  «Բորուսիայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին` հայկական ֆուտբոլում իր ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը հրաժարական է տվել մարտի 30–ին, երբ Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի արտագնա խաղում ալբանացիներից 2։1 հաշվով կրած պարտություն է կրել։

«Անձամբ ինձ համար գերագույն հաճույք էր այսպիսի մարզչի հետ աշխատելը: Ես շատ եմ գնահատում նրա կողմից ինձ տրված խորհուրդները: Ես շատ եմ գնահատում նրա կողմից ինձ տրված խորհուրդները: Մեր համատեղ աշխատանքը կարճ տևեց, բայց ես ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության համար և մաղթում եմ լավագույնը իր հետագա ծրագրերում,- գրված է Հենրիխ Մխիթարյանի ֆեսյբուքի պաշտոնական էջում:

Հերթական անհաջողությունից հետո Հայաստանի հավաքականը մեկ միավորով Սերբիայի հետ կիսում է վերջին տեղը։ Սակայն հայ ֆուտբոլիստներն ունեցել են չորս խաղ` սերբերից մեկով ավելի։

Չորս հանդիպումից հետո ինը միավորով առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (երեք խաղ) և Դանիայի (չորս խաղ) հավաքականները։–0–