Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանի հավաքականի երկրպագուները«Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել «Օլիմպիկի» պաշտպանի համար

24.03.2015, 12:40
Հայաստանի ֆուտոբլի հավաքականի երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել «Օլիմպիկի» պաշտպան Գաել Անդոնյանի համար, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։  
Հայաստանի հավաքականի երկրպագուները«Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել «Օլիմպիկի» պաշտպանի համար
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտոբլի հավաքականի երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել «Օլիմպիկի» պաշտպան Գաել Անդոնյանի համար, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։  

Անդոնյանը, ով առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական, Երևան է ժամանել երեքշաբթի։

«Օլիմպիկի» պաշտպանը պատրաստվում է ալբանացիների հետ արտագնա խաղի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում։

Խաղը կկայանա մարտի 29–ին Էլբասան քաղաքում։ Հանդիպման նախաշեմին (մարտի 23-27) հայ ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երևանի ֆուտբոլի ակադեմիայում։

Հայկական թիմը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ Խմբի առաջատարը Դանիան է չորս հանդիպումներից հետո յոթ միավորով։ Պորտուգալական թիմն ունի վեց միավոր 3 հանդիպումից հետո։ Ալբանացիները երեք հանդիպումից հետո չորս միավոր են հավաքել։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպումներից հետո ունեն մեկական միավոր։ -0-