Պրանդելին Բալոտելիին հավաքական կկանչի Դանիայի և Հայաստանի հետ խաղերին մասնակցելու համա
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իտալիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտնել է, որ թիմի կազմից չի հանի «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելիին, ով մրցավարի հետ ունեցած ընդհարման պատճառով զրկվել էր Իտալիայի առաջնության երեք խաղերի մասնակցությունից։
Նախկինում Պրանդելին հաճախ էր կարգապահական միջոցներ կիրառում այն ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր խախտում էին վարքի կանոնները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
«Բալոտելին ստացավ իր որակազրկումը և վճարեց իր գործողությունների դիմաց, այդ պատճառով հավաքականի կազմում նրան չընդգրկելը կնշանակի նույն արարքի համար կրկնակի պատիժ սահմանել,– հայտնել է Պրանդելին, ում խոսքը մեջբերում է Football Italia–ն։ –Արդյո՞ք զայրացած եմ Մարիոյի վրա։ Այո, ինչպես բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն նրա հանդեպ»։
Իտալիայի հավաքականը, որն արդեն ընդգրկվել է աշխարհի առաջնությունում, դանիացիների հետ հյուրերի դաշտում կհանդիպի հոկտեմբերի 11–ին։
Իտալիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Իտալիայի Նեապոլ քաղաքի «Սան Պաոլո» մարզադաշտում՝ հոկտեմբերի 15-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
Ութ հանդիպումներից հետո ընտրական В խմբի առաջատարները 20 միավոր վաստակած իտալացիներն են։ Երկրորդ տեղը 13 միավորով զբաղեցնում են բուլղարացիները, երրորդ տեղում են 12 միավոր վաստակած դանիացիները։
Չեխիայի և Հայաստանի հավաքականները վաստակել են 9–ական միավոր, մրցաշարային աղյուսակը եզրափակում են երեք միավոր վաստակած մալթացիները։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:51 03.10.2013