Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայ շախմատիստներն ուժերը կչափեն ռուսների հետ աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում

26.11.2013, 16:38
Հայ շախմատիստները երեքշաբթի ուժերը կչափեն ռուսների հետ Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկող աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում։
Հայ շախմատիստներն ուժերը կչափեն ռուսների հետ աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ շախմատիստները երեքշաբթի ուժերը կչափեն ռուսների հետ Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկող աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում։

Լևոն Արոնյանն ուժերը կչափի Վլադիմիր Կարմնիկի, Սերգեյ Մովսիսյանը` Սերգեյ Կարյակինի, Վլադիմիր Հակոբյանն` Ալեքսանդր Գրիշչուկի, Գաբրիել Սարգսյանը`Յան Նեպոմնյաշչիի հետ։

Առաջին տուրի մնացած զույգերն են` Գերմանիա–Եգիպտոս, Թուրքիա–Ադրբեջան, Նիդեռլանդներ–Չինաստան, Ուկրաինա–ԱՄՆ։

Աշխարհի թիմային առաջնություններն անցկացվում են 1985 թ.–ից։ Առաջնություններում մասնակցում են շախմատի օլիմպիադաների և մայրցամաքային առաջնությունների արդյունքներում ընտրված տասը ուժեղագույն հավաքականները։ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Նիդեռլանդների, Գերմանիայի, ԱՄՆ–ի, Չինաստանի, Եգիպտոսի և Թուրքիայի հավաքականները կխաղան շրջանակային համակարգով, առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 6–ին։–0–